Թուրքիայում ապրիլի 24-ին հայ է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորամասերից մեկում, որտեղ ծառայություն էր կրում Թուրքիայի հայազգի քաղաքացին:
25-ամյա Սևակ Շահին Բալըքչըն, ըստ պաշտոնական վարկածի, «սովորական պատահարի» զոհ է դարձել, սակայն տեղեկություններ են շրջանառվում, որ նրան սպանել են Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու պատճառով:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայ երիտասարդի մահվան պատճառ է դարձել ծառայակցի կողմից զենքի սխալ կիրառումը: